Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում իրավիճակը կկարգավորվի մոտակա 48 ժամում. Արսեն Ավակով

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարծում է, որ Լուգանսկի, Դոնեցկի ու Խարկովի մարզերի անջատողականների հետ կոնֆլիկտը կկարգավորվի մոտակա 48 ժամում: Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստից առաջ.

«Կարծում եմ, որ այդ ճգնաժամը կկարգավորվի մոտակա 48 ժամում: Հակաահաբեկչական գործողությունների ռեժիմը չեղյալ չի հայտարարվել բոլոր երեք մարզերում, և յուրաքանչյուր պահի մենք կարող ենք իրականացնել պլանավորած բոլոր գործողությունները:

Այսօր հնարավոր է իրավիճակի կարգավորման երկու տարբերակ՝ մասնավորապես, բանակցություններ և ուժային տարբերակ: Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են հակամարտության կարգավորման յուրաքանչյուր տարբերակի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930