«Եթե քննությունն արդար ընթանար, ապա ճաղերի հետևում չասենք, բայց համենայնդեպս քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին առնվազն երեք հոգի՝ դեպքի հետ կապված»,- ի պատասխան ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև մարդիկ, ովքեր «պարտակել են այս դեպքը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը»:
Ըստ Վարդան Հարությունյանի՝ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87-ին:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Քաղաքաշինության նախարարությունում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը խոսում է այն մասին, որ Նախագահը «սահմանարար, բաժանարար գծեր» է դնում իշխանության և արտախորհրդարանական ու խորհրդարանական քաղաքական ուժերի միջև։
Այդ նորությունն ազդանշանում է Քուվեյթի և ընդհանրապես ողջ տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին:
Սերժ Սարգսյանի նկարով և «Կրիմինալ» գրությամբ պաստառը հունվարի 18-ին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանից գողացած անձը ՀԱԿ-ի իրազեկման ակցիան խոչընդոտող երիտասարդներից մեկն է։ Այս մասին այսօր Еpress.am-ին պատմել է Սուսաննա Մարգարյանը։
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ դրանում կան տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում, որ տեղեկանա դատարանը, Բուդաղյանները և հասարակությունը. «Հակառակ դեպքում քննչին ոչինչ չէր խանգարում այդ նյութերը ներկայացնել դատարան»:
Անվճար երթևեկելու իրավունք ունեցող հաշմանդամ երիտասարդը տրոլեյբուսով երթևեկելիս պարբերաբար հանդիպում էր խոչընդոտների: Տրոլեյբուսի վարորդներից մեկը, տեսնելով երիտասարդին, չէր կանգառում մեքենան, իսկ երբ երբեմն նրան հաջողվում էր բարձրանալ տրոլեյբուս, վարորդն ակնհայտորեն արտահայտում էր իր դժգոհությունը:
Օրերս լուրեր տարածվեցին, թե Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ իր սահմաններին վերահսկողության ժամանակակից համակարգեր տեղադրել, և արևելյան սահմանամերձ գոտիներում սկսվել են ականազերծման աշխատանքներ: Ըստ որոշ փորձագետների, նույնիսկ հենց Թուրքիայում, Հայաստանի հետ սահմանային տարածքների ականազերծման և Ալիջանի սահմանակետի ճանապարհի կպրապատման ու ընդլայնման արդեն սկսված աշխատանքները կարող են վկայել սահմանի մոտալուտ վերաբացման մասին:
Փետրվարին ինչպես միշտ հարավից սկսեցին փչել տաք օդային հոսանքները, իրենց հետ գարնան «հոտ բերելով», իսկ Տեառնընդառաջից հետո եղանակն ընդհանրապես «կոտրվեց»: Մարդիկ շտապում են մոռանալ ցրտերն ու դրա հետ կապված դժվարությունները:
Լավրովի խոսքերով՝ նրանք ներկայացնում են միայն խաղաղ ընդդիմադիրներին,որոնք պահանջում են արդարություն, կարգուկակոն, իսկ «գազանային» իշխանությունները նրանց ճնշում են ուժով:
ԿԳ նախարարության պատկան օղակներն այդպես էլ չեն իրականացնում օրենքի այս պահանջն ու ԳԹԿ-ից չեն պահանջում շտեմարաններն ուղարկել երաշխավորման և դրանք կիրառել առնվազն մեկ տարի փորձարկելուց հետո: Ամեն տարի տարբեր փոփոխությունների ենթարկելով շտեմարանները, ընդ որում, ինչպես ստորև բերված նամակում է մատնանշում 12-րդ դասարանցին, այդ փոփոխությունները երբեմն դուրս են առարկայական ծրագրերից:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:
Այսօր նման դատավճիռ է կայացրել Քութայիսի քաղաքային դատարանը:
Մենք, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչներս, արդեն 10 տարի է, ինչ ՀՀ պետական պաշտոնյաների անձնական շահերի հետևանքով զրկված լինելով մեր սեփական բնակարաններում բնակվելու մեր Սահմանադրական իրավունքից (հոդված 31), (Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004 թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագիր) դիմել էինք Ձեզ, խնդրելով ապաստան տրամադրել մեզ:
ԼՂՀ վարչապետի՝ 2014թ. փետրվարի 11-ի համապատասխան հանձնարարականի համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը և հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձևավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով, ակնկալելով հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը քննարկումներին:
Ընտրություններն անցկացվելու են այսօր, հաղթողի անունը կհայտարարվի վաղը:
Ավստրիական «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը 2012թ-ից Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պայքարում է «Սպայկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու համար:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Շվեյցարիայի կառավարությունը հանրաքվեի արդյունքներով որոշել է սահմանափակել ԵՄ-ի քաղաքացիների ներգաղթը:
Նույն տեղեկությունների համաձայն, այս պահին ոստիկաններն այնտեղ են և համապատասխան գործողություններ են իրականացնում:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Կասպիցը տարածաշրջանի համար ծով է, որը ծառայում է համագործակցությանը, խաղաղությանն ու անվտանգությանը:
Toyota-ի վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդում՝ որպես գործերի կառավարիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Աբաջյանը աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես պրոֆեսոր:
Փետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ներկա դրությամբ Թուրքիայի զինված ուժերը ստացել են միայն 278 Kirpi:
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում:
Փետրվարի 15-ին Ալմաթիում անցկացվել է չարտոնյալ հանրահավաք, որին մասնակցել է մոտ 200 մարդ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյունոտ շեղբը, Ա. Սարխոշյանի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը:
Էրդողանի խոսքերով՝ Գյուլենի կողմնակիցները տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ իրականացնելու են հակակառավարական քարոզչություն:
Մադուրոն նաև ԱՄՆ-ին մեղադրել է վենեսուելական ընդդիմությանն աջակցելու և երկրի սոցիալիստական կառավարությանը տապալելու փորձ ձեռնարկելու մեջ: