Լավրովն արևմտյան ԶԼՄ-ներին կոչ է արել չզբաղվել Ուկրաինայում փաստերի խեղաթյուրմամբ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան ԶԼՄ-ները թաքցնում են Ուկրաինայում տեղի ունեցած վիթխարի քանակությամբ փաստեր:
Լավրովի խոսքերով՝ նրանք ներկայացնում են միայն խաղաղ ընդդիմադիրներին,որոնք պահանջում են արդարություն, կարգուկակոն, իսկ «գազանային» իշխանությունները նրանց ճնշում են ուժով. «Իրականում թաքցվում են մեծ քանակությամբ փաստեր, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում:
Ես կցանկանայի հիշեցնել, որ կան նաև ռուսական հեռուստաալիքներ՝ ներառյալ ռուսալեզուները, անգլալեզուներն ու արաբալեզուները, որոնք մանրակրկիտ ցուցադրում են, թե ներկայումս ինչ ուժերի հետ է բախվել Ուկրաինայի իշխանությունը, և որ ընդդիմությունն ակնհայտ ծայրահեղական է: Դժբախտաբար, այդ գործընթացի կապակցությամբ լռություն է տիրում»:
Լավրովն արևմտյան ԶԼՄ-ներին կոչ է արել չզբաղվել փաստերի խեղաթյուրմամբ: