Գյումրիում արդեն քառորդ դար թիթեղյա վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ապրելը վերածվում է մի իսկական գոյամարտի հատկապես Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռան ամիսներին:
Նախագահի օրն ԱՄՆ-ում հանգստյան է միլիոնավոր աշխատավորների և դպրոցականների համար, մանրածախ առևտրի կազմակերպություններն ամեն տարվա փետրվարի երրորդ երկուշաբթի օրը նշվող Նախագահի օրվա ընթացքում առաջարկում են սպառողներին օգտվել բազմաթիվ զեղչերից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային և հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկին, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին, ով ՀՀ անկախության հռչակումից հետո տարիներ շարունակ ակտիվ իրավախորհրդատվական գործունեություն է ծավալել մեր երկրում:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն:
Շաբաթ օրը տեղի ունեցած ԲՀԿ փակ համագումարում Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին ու քաղխորհրդի անդամներին, ասել էր. «Ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ իրենց խնդիրները բարձրացնելու համար»:
Փետրվարի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1971 թ. ծնված Գրիգոր Մ.-ն մտնելով ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում` Րաֆֆու փողոցում գտնվող առևտրի կենտրոն` հագել է 8.500 դրամ արժողության կոշիկներ:
Վարդաձոր գյուղը Մարտակերտի շրջանի այն գյուղերից է, որի ճակատագիրը մեծապես կապվեց Կաշենի հանքավայրի շահագործման հետ: Մինչեւ անգամ խոսվում էր բնակիչների տեղափոխման մասին:
Փետրվարի 13-ին, ժամը 12.20-ին, 1992 թ. ծնված Տաթևիկ Ս.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 10 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, 10 դոլար և ոսկյա ականջօղեր:
Փետրվարի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 5-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ընտրանու հետ: Խաղը կայանալու է Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում:
Արձագանքելով այս հայտարարություններին՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չի եղել: «Ո՞վ, ո՞վ: Կոնկրետ ասեք՝ ես այդ մարդուն հրավիրեմ այստեղ, իրեն էլ ձայնագրեք: Այդպիսի մարդ չկա, որ կարող է այդպիսի բան ասել ղեկավարությունից: Իր ղեկավարը եղել է տեղում, անձամբ ստուգել է գրառումները, շահագործման կանոնների պահպանման ձևերը: Իր մոտ, իր ներկայությամբ ֆիքսել է թերությունները և զեկուցագիր է գրել մասնաճյուղի պետին, մասնաճյուղի պետն էլ համապատասխան հրամանի նախագիծ է պատրաստել»,- ասաց Մետրոպոլիտենի տնօրենը:
Փետրվարի 15-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գագիկ Հ.-ին:
Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում;
168.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում իշխող կուալիցիան՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, առաջարկել են ստեղծել գազամատակարարման ոլորտն ուսումնասիրողԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
Լոս-Անջելեսի LA Payroll ընկերության հայազգի սեփականատեր Թեւոս Գրիգորյանը, մեղմ ասած` տհաճ անակնկալ է մատուցել Հարավային Կալիֆոռնիայով սփռված իր բազմաթիվ պատվիրատուներին:
Խամենեին կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն պատրվակ է արևմտյան երկրների համար:
Նույն աղբյուրից հայտնել են նաեւ, որ բավարարվել են նախկինում դիմած 7 օտարերկրացու, այդ թվում՝ Սիրիայի 6 քաղաքացիների, դիմումներ: Նրանք ճանաչվել են փախստական և ստացել ապաստան:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:
«ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանն այսօր անդրադարձել է փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած որոշ արտահայտությունների, որոնք վերաբերում էին «Նաիրիտ» գործարանին ու դրա ճակատագրին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի Խաթամուլ-Անբիա ՀՕՊ-ի շտաբի հրամանատար, գեներալ Ֆարզադ Իսմայիլին:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը փետրվարի 12-ի դեպքերի հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Երկրապահ կամավորական միության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուշանվեր հանձնելիս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարեց. «Ապրե՛ս, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ԵԿՄ անդամ է, նշեց, թե ինքը համաձայն է Մ. Գրիգորյանի գնահատականի հետ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը:
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, 39-ամյա Մատեո Ռենցոյին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն:
Փետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել:
Դա պետք է իրականացվի մինչև 2023 թվականը, երբ կլրանա Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
Կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերի վերջին՝ «Նիմֆոմանուհի» ֆիլմը հայաստանյան հանդիսատեսը չկարողացավ տեսնել: «Սինեմա Սթար» կինոթատրոնը, հաշվի առնելով «մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ», անհարկի շահարկումներից խուսափելու համար որոշեց չցուցադրել այն:
Թուրքիան քանիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը կարող է բացվել միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:
Զորակոչիկների ավելցուկը հնարավորություն է ստեղծում տարբեր տիպի չարաշահումների համար: