ԵՄ-ը որոշել է պատժել Շվեյցարիային
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը շվեյցարական համալսարանների համար սառեցրել է մի շարք դրամաշնորհներ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Շվեյցարիայի կառավարությունը հանրաքվեի արդյունքներով որոշել է սահմանափակել ԵՄ-ի քաղաքացիների ներգաղթը:
ԵՄ-ում պարզաբանել են, որ եվրոպական գրանտային ծրագրերին Շվեյցարիայի մասնակցությունն անհնար է, եթե նա չի ապահովում մարդկանց ազատ տեղաշարժը: Մասնավորապես, կասեցվել է Horizon 2020 նորարարական ծրագրի ֆինանսավորումը, որի շրջանակներում նախատեսված էր 2014-2020 թվականներին ծախսել 80 միլիարդ եվրո: Նախագծի աշխատանքներին պետք է մասնակցեր 8000 մարդ:
Բացի այդ, Շվեյցարիային մերժել են ուսանողների փոխանակման Erasmus եվրոպական ծրագրին մասնակցելու հարցում: 2011-2012 թվականներին շվեյցարացի ավելի քան 2600 ուսանող հնարավորություն է ստացել ուսում ստանալ ԵՄ-ի անդամ երկրների համալսարաններում:
ԵՄ-ի երկրներից ներգաղթի սահմանափակման մասին հանրաքվեն Շվեյցարիայում անցկացվել է փետրվարի 9-ին, մասնակիցների 50.3 տոկոսը կողմ է արտահայտվել դրան: