ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը հերթական պարգևավճարն են ստացել
ԱԺ 9-րդ գումարման առաջին քառօրյա նիստից անմիջապես հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել՝ պատգամավորներին ու խորհրդարանի պետական աշխատողներին հերթական պարգևավճարը տալու վերաբերյալ։
«Ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ․
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Համբարյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում։

