«Երկար կիսաշրջազգեստ»․ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը սկանդալի պատճառ է դարձել

Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին ներողություն է խնդրել այն հայտարարության համար, որ կիսաշրջազգեստի երկարությունից կարելի է դատել, թե կինը որքան հուսալի կլինի ամուսնության ընթացքում։

«Առաջ, Իտալիա» (Forza Italia) կուսակցության միջոցառման ժամանակ հնչեցած հայտարարությունը քննադատության ալիք է բարձրացրել Իտալիայում, այդ թվում՝ ընդդիմության կողմից։

«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկը վիրավորվել է իմ ասածից։ Ես երբեք չեմ մտածել կանանց վիրավորելու մասին և երբեք դա չեմ արել ո՛չ մասնավոր, ո՛չ էլ հանրային կյանքում»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Տայանին։

Ավելի վաղ Տայանին, խոսելով այն մասին, թե ինչպիսի կնոջ կցանկանար տեսնել իր որդու կողքին, ասել էր, թե նախապատվությունը կտար ավելի լուրջ, գուցե պակաս աչքի ընկնող, բայց հավատարիմ կնոջը, որը լավ մայր կդառնա։ Միաժամանակ նախարարը աղջկա լրջությունը կապել էր կիսաշրջազգեստի երկարության հետ։

Քննադատությունից հետո Տայանին հիշեցրել է կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր գործունեության, ինչպես նաև Իրանում ու Աֆղանստանում Իտալիայի դեսպանների պաշտոններում կանանց նշանակման մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930