Բաժիններ՝

Քուվեյթում մտավախություն ունեն, որ Սիրիայից առնվազն 20.000 զինյալ կներթափանցի երկիր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քուվեյթի Ազգային ժողովի (խորհրդարան) պատգամավորները մտավախություն են հայտնել, որ Պարսից ծոցի երկրներից և արաբական մյուս երկրներից Սիրիա ժամանած ավելի քան 20.000 զինյալ կարող է տեղափոխվել Քուվեյթ:

Պատգամավոր Սալեհ Աշուրի խոսքերով՝ Սիրիայում իրադարձությունները սկսել են արագորեն փոխվել՝ կապված այլ երկրներից պատերազմելու նպատակով Սիրիա ժամանած զինյալների վրա գործադրվող ճնշման հետ, ինչի համար էլ առնվազն 20.000 զինյալ կարող է ուղարկվել Քուվեյթ.

«Այդ նորությունն ազդանշանում է Քուվեյթի և ընդհանրապես ողջ տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: ՆԳՆ-ը չպետք է անտեսի այդ սպառնալիքը»: Սիրիայից զինյալների վերադարձի հարցը մտահոգում է նաև տարածաշրջանի մյուս երկրներին:

Սաուդյան Արաբիայում ուժի մեջ է մտել ահաբեկչությանը հակազդելու մասին օրենքը, որի համաձայն, ահաբեկչությունների կազմակերպման մասնակիցները կամ դրանց անմիջական կատարողները, ինչպես նաև արտասահմանում ահաբեկչական գործունեություն ծավալածները կարող են դատապարտվել 3-20 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս