Մաքսային միությանն անդամագրվելը եւ գազային տխրահռչակ պայմանագիրն էլ Հայաստանին կարող են տասնյակ տարիներով զրկել Իրանից ավելի էժան գազ ներմուծելու հնարավորությունից:
Ջորջ Օրուելի անտիուտոպիայում` «1984»-ում, Ճշմարտության նախարարությունն ամեն օր, ամեն ժամ, ըստ անհրաժեշտության` վերափոխում, վերաձևում էր պատմությունը:
Նրանք, ովքեր հայտնաբերում են ծրագիրը խոցելի դարձնող թերությունները, դրանք վաճառում են սեւ շուկայում հազարավոր դոլարներով:
Huffington Post-ը ներկայացում է ամենատարածված հինգ պատճառները, որոնք թույլ չեն տալիս մարդկանց սիրահարվել:
Այդուհանդերձ, iPad 2-ը, որը վաճառքի էր հանվել 2011թ. մարտին, մեծ հաջողություն էր ունեցել եւ համարվում է «խնձորային» պատմության լավագույն նմուշներից:
66-ամյա տղամարդը գնացել է «Դեմի» կոչվող վայր, որտեղ կատարել է որսն ամբողջովին արգելված կենդանու` «Բեզոարյան» այծի ապօրինի որս` ժամը 15:30-ի սահմաններում այդ տարածքում նկատելով «Բեզոարյան» այծ` իրեն պատկանող ակոսավոր որսորդական հրացանով կրակել նրա վրա ու սատկացրել այն: Ըստ մեղադրանքի՝ նա բնությանը պատճառել է խոշոր չափի` 3.000.000 դրամի վնաս:
Փետրվարի 12-ին «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը որոշեց հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց:
Փետրվարի 16-ին հնարավոր է թույլ անձրև, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե ուզում ես, որ մյուս կողմը զիջի, պետք է «ոսկե կամուրջ» կառուցես իրենց համար, որ ապահով հեռանան, իմանան, որ կորուստներ չեն ունենա: Բայց 2008-ին բեմերից կոչեր էին հնչում` հոկտեմբերի 27-ի պատասխանատվության մասին, և այլն: Մինչդեռ մյուս կողմում մարդ էր, ով իր դիրքերը մինչև վերջին փամփուշտ կպաշտպաներ:
Ըստ տղամարդուն առաջադրված մեղադրանքի՝ վեճի ընթացքում կինը ստացել է առողջության միջին ծանրության վնաս` քթի, աջ ակնակապիճի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի, քթոսկրի, ձախ այտոսկրի կոտրվածքների ձևով, առողջության տևական քայքայումով:
Հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Տարեց կինն անգիտակից լինելու հետևանքով՝ զրկված է եղել ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:
36-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով փոխգնդապետ, 2013թ. մայիս ամսին զորամասի շարահրապարակի ամբիոնի ետնամասում, զինվորական ծառայության պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու կապակցությամբ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, բռնություն է գործադրել ծառայության և զինվորական կոչումով իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ:
Ինչպե՞ս կարելի է բողոքող ազատամարտիկների մասին ասել «նվնվացողներ»: Չէ՞ որ դրանք այն մարդիկ են, քաղաքացու այն լավագույն մասն է, որը արյուն է թափել հայրենիքի համար և չի վախեցել, և հենց ինքն է պետություն կայացրել, պետություն է ստեղծել: Նմանատիպ անձանց ասել «նվնվացողներ», կարծում եմ, անտեղի խոսք է և նախագահին ոչ վայել խոսք:
ՀՀ Ոստիկանությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է հանրապետությունում գործող արագաչափերի ցանկը՝ 2014 թ. փետրվարի 15-ի դրությամբ։
Կարծում եմ` սա որոշակի հայտ է, որովհետև ելույթի հատկապես վերջին հատվածն իր մեջ ուղերձներ է պարունակում, որ ինքը պատրաստ է իր վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնել: Այսինքն` ինքն ինչ-որ հայտ է ներկայացնում:
«Ես բնական եմ համարում, որ եթե մարդուն ասում ես՝ եկամուտիդ որոշակի տոկոսը վճարիր, որոշակի խնդիրներ պետք է առաջանան: Մարդիկ այժմ վիճում են առաջին հերթին, որ իրենց տնօրինվող եկամուտները պակասում են, բայց ոչ բոլորի մոտ է դա, ուղղակի շատ գործատուներ բարձրացրել են աշխատավարձերը, նաև պետությունն է բարձրացնելու և բարձրացնում է»
Գրավատներում կեղծ ոսկի էր գրավադրել: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Ես զգում եմ, որ պայմաններն են փոխվել: Հայաստանը կորցրեց նույնիսկ այն զոհի կարգավիճակը, որը սկզբում կար, այսինքն` ԵՄ-ն ասում էր, թե Հայաստանը չի ստորագրել Ռուսաստանի ճնշումների պատճառով: Հիմա Հայաստանի իշխանությունը բացահայտ ասում է, որ Մաքսային միություն մտնելը «մեր ազգի դարավոր երազանքն է եղել»:
Փետրվարի 14-ին, ժամը 08.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միության տանը բացված ցուցահանդեսներին:
Անկախ առաջացման պատճառներից, անցանկալի մազերը կարող են հոգեբանական ապրումների և նույնիսկ սթրեսի պատճառ դառնալ։ Որքան էլ որ խնդիրը բժշկական միջատության կարիք ունի, ցանկացած կին ձգտում է գոնե ժամանակավորապես ազատվել անցանկալի մազերից։
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը փետրվարի 13-ին Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հերթական անգամ անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին: Այս անգամ Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի խնդիրը շոշափեց մեկ այլ երկարաձգվող հիմնահարցի` Կիպրոսի թուրք-հունական հակամարտության համատեքստում:
Փետրվարի 12-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Օթար Բ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է ջրատար խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Իմ անձնական կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի կառավարության արձակման եւ նոր կառավարության ձևավորման շուրջ ընթացող բանակցություններում համաձայնություն ձեռք բերվի, որ նոր կառավարությանը չի տանելու ներկայիս կառավարության ոչ ներքին քաղաքական, ոչ էլ արտաքին քաղաքական գիծը: Այլապես, գարշոկների տեղափոխությունից դրանց պարունակությունը չի փոխվում:
Անին տեղեկացրեց, որ այսօր պետք է այդ միջադեպի կապակցությամբ ՀՔԾ-ում բացատրություն տար, բայց իր փաստաբանի բացակայության պատճառով խնդրել է տեղափոխել այն երկուշաբթի օրը:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը մեկնել են Թեսալոնիկի, որտեղ փետրվարի 15-ին մասնակցելու են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների հերթական նիստին:
Սպանության փորձի մեջ մեղադրվող Թովմաս Վարդանյանը փետրվարի 11-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որովայնի շրջանում ինքնավնասում կատարելուց հետո վիրահատության է ենթարկվել։
ՀՀ Ոստիկանությունը իր կայքում հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր (2014 թ. փետրվարի 15-ի դրությամբ)։