Սնոուդենը կարող է դառնալ Գլազգոյի համալսարանի ուսանողական ռեկտոր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուսենը կարող է դառնալ Շոտլանդիայի Գլազգո քաղաքի համալսարանի ուսանողական ռեկտոր: Ընտրություններն անցկացվելու են այսօր, հաղթողի անունը կհայտարարվի վաղը:
Գլազգոյի համալսարանի ուսանողական ռեկտորն ընտրվում է երեք տարով և հանդիսանում է ուսումնական հաստատության ղեկավար խորհրդի առջև ուսանողների գլխավոր ներկայացուցիչն ու ուսանողների իրավունքների պաշտոնական պաշտպանը:
Սնոուդենի թեկնածությունն առաջադրվել է այս տարվա հունվարի վերջին: Այն նախաձեռնել են համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնց խոսքերով՝ իրենց այդ քայլը համաձայնեցվել է Սնոուդենի փաստաբանների հետ: