Բաժիններ՝

Էրդողանը Գյուլենի կողմնակիցներին կոչ է արել ստեղծել կուսակցություն

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներին կոչ է արել ստեղծել կուսակցություն՝ ժողովրդավարական ճանապարհով քաղաքական պայքար մղելու համար:

Էրդողանի խոսքերով՝ Գյուլենի կողմնակիցները տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ իրականացնելու են հակակառավարական քարոզչություն: Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Գյուլենի շարժումը՝ այն որակելով որպես «զուգահեռ կառույց», որը շանտաժի է ենթարկում երկրի քաղաքական բոլոր ուժերին, այդ թվում նաև ընդդիմությանը:

Էրդողանի խոսքերով՝ այդ շարժման նպատակը բոլոր պետական մարմիններ ու կառույցներ ներթափանցելն է՝ սեփական դավադիր նպատակներն առաջ տանելու համար: Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները նշանակված են 2014 թվականի մարտի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728