Բաժիններ՝

Ավստրիական ընկերությունը պահանջում է սնանկ ճանաչել «Սպայկա» ընկերությանը

Ավստրիական «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը 2012թ-ից Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պայքարում է «Սպայկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու համար:

Ավստրիական ընկերությանն ունեցած «Սպայկայի» պարտքը գերազանցել է 2 մլն 176 հազար եվրոն՝ չհաշված ուշացման համար հաշվարկված տույժը: Կողմերի միջև 30.11.2006թ., 30.10.2007թ. և 17.12.2007թ. կնքվել են լիզինգի պայմանագրեր, բայց «Սպայկան» այդպես էլ վճարում չի կատարել։ Չնայած սրան, 2012 թ. սեպտեմբերի 27-ին դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ դատարանը մերժել է դիմումը (վճիռ թիվ ԵՇԴ/0043/04/12)՝ գտնելով, որ «Սպայկան» ունի բավարար ակտիվներ և անվճարունակ չէ: Դատական քննության ժամանակ «Սպայկայի» ներկայացուցիչը դատարանում առարկել է, թե ընկերությունը փաստացի անվճարունակ չէ, քանի որ նրա կանոնադրական կապիտալը կազմում է 4,651,938,216 դրամ, որը մոտ հինգ անգամ գերազանցում է սնանկության պահանջի դիմումով ներկայացված պահանջի չափը և որով ընկերությունը երաշխավորում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Նաև վկայակոչվել է թիվ ԵՇԴ/0933/02/12 քաղաքացիական գործով դատարանի կայացրած «Սպայկա» ՍՊ ընկերություն ընդդեմ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության առուվաճառքի կեղծ /առոչինչ/ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը և խնդրել է ներկայացված դիմումն ամբողջովին մերժել։

Սակայն դատարանը գտել է, որ «Սպայկա» ընկերության կանոնադրական կապիտալի առկայությունն ու չափը չի ապացուցում նրա փաստացի կամ հաշվեկշռային վճարունակությունը։ Միաժամանակ, 2010թ.-ին «Աֆին Լիզինգ Էյ Ջին» և «Սպայկան» հաշտության համաձայնություն են կնքել: Դատական վճռով հաստատվել է, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունն ընդունել է ժամկետանց դրամական պարտավորության առկայությունը, պարտավորվել է վերադարձնել սարքավորումները, սակայն կրկին խուսափել է դրանք կատարելուց:

Առաջին ատյանում վճռի մերժումից հետո երկու ամիս անց «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Դատարանն արձանագրել է, որ «Սպայկա» ընկերության վճարային պարտավորություններն անվիճելի չեն, քանզի պարտապան ընկերությունն առարկում է իրեն առաջադրված պահանջների դեմ, իսկ այդ կապակցությամբ էլ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ «Աֆին Լիզինգ Էյ Զի» ընկերության կողմից ներկայացված 2 176211,4 եվրո պահանջի չափը ճանաչված չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Դատարանը գտել է, որ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության կողմից ներկայացված դիմումի կապակցությամբ «Սպայկայի» առարկությունները լիովին հիմնավոր են և վիճահարույց պարագայում վերջինիս սնանկ ճանաչելու մասին խոսք լինել չի կարող»։

Դատարանի 27.09.2012 թվականի թիվ ԵՇԴ/0043/04/12 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

Ավստրիական ընկերությունը 2012 թ. նոյեմբերին բողոքարկել է վերաքննիչի վճիռը, իսկ 2013 թ. փետրվարին «Սպայկան» է բողոքարկել, բայց դատարանը բողոքը վերադարձրել է:

Այնուհետև անցած տարվա մարտից գործը կրկին սկսվել է քննվել առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ: Երկուշաբթի՝ փետրվարի 17-ին կկայանա հաջորդ դատական նիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս