Եվրոպայում հասկանում են, որ կգա մի ժամանակ, երբ կարող է բացվել հնարավորությունների նոր պատուհան` Հայաստանի հետ մերձեցման ձևաչափ ստեղծելու և իրականացնելու, և չեն ուզում մինչ այդ պահի գալը լրիվ կտրել հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ:
Մամիկոնը տառապում է ծերունական պսիխոզ հիվանդությամբ, սակայն որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ: Ադրբեջանի քարոզչամեքենան ծեր, հիվանդ մարդուն ներկայացնում է որպես հայ դիվերսանտ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ռուսաստանը վախենալու բան չունի:
ԻՀԿ-ի ԽՎ-ի մեջ մտնում է 53 երկիր, այդ թվում նաև Թուրքիան:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ֆինանսական օգնությանն առնչվող հարցեր:
Եթե կնքվի որևէ գործարք, ապա այդ մասին առաջինը կիրազեկվի Բաղդադը:
«Մանվել Գրիգորյանը թող իմ դարդը չլացի, կարևորը, որ բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ նա ասում է ուրիշ բան, բայց հասցնում կողմնորոշված «կայանալ»:
The Guardian-ը փոխանցում է, որ այս դեպքում խոսքը մոտ 1200 առարկայի մասին է, որոնք պատրաստված են փղոսկրից եւ հավաքվել են դարերի ընթացքում:
Անձամբ եպիսկոպոսը կարծում է, որ առանձնապես մեծ սխալ թույլ չի տվել, եւ հրաժարական տալ չի պատրաստվում: Նրա ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:
Շիրակը տեղափոխվել է Փարիզի արեւմտյան մասում գտնվող հիվանդանոցներից մեկը:
Բժշկական այս կենտրոնը Հայաստանում բժշկական ծառայություններ չի մատուցում, այլ օգնում է հիվանդներին մեկնել Գերմանիա, հետազոտություններ անցկացնել, մասնագիտական խորհրդատվություն, ապա նաև՝ համապատասխան բարձրակարգ մասնագետների մոտ բուժում ստանալ: Եվ այս ամենը ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ 50 տոկոս հատուկ զեղչված գներով:
Այս տարվա ընթացքում հայ օգտատերերը սկսել են հրաժարվել Odnoklassniki.ru սոցիալական ցանցից և հետաքրքրություն ցուցաբերել ֆեյսբուքի նկատմամբ։
«Քաղաքականության մեջ կան գործընթացներ, որոնցով ճշտում ես քո ունեցած պոտենցիալը, ուժը, հասարակության մեջ քո ունեցած ազդեցությունը և հասարակության աջակցությունը քեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Հունվարի 26-ն է, ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Սաֆարյանն ընկերոջ մեքենայով մոտնենում է իր օֆիսին, որը գտնվում է Երվանդ Քոչարի փողոցում: Իսրայելն ու Մովսեսն արդեն հետևում էին զոհին: Ենթադրելով, որ Արթուրը շուտով օֆիսից տուն կգնա, նրանք Մովսեսի «Mercedes»-ով գնում են դիրքավորվելու: Անցնում են Ալեք Մանուկյան փողոցով, Սայաթ Նովայի պողոտայով, մտնում Սարյան, ապա Արամի փողոցներ, Մաշտոցի պողոտա ու թեքվում Բուզանդի փողոց, որտեղ էլ մեքենան կանգ է առնում:
«Եվրամիությունում հասկանում են` որքանով են անհեռանկարային Ռուսաստանի բոլոր նախաձեռնությունները: Եվ ինձ թվում է` նույնիսկ Ռուսաստանում են դա հասկանում, պարզապես օգտագործում են` որպես ժամանակավոր մարտավարական քայլեր»:
Րաֆֆին ընտրություններից հետո հացադուլ հայտարարեց, ապա գնաց ընկեր Պուտինից հաղթանակը բերելու: Հաղթանակը, հավանաբար, «մաքսազերծման» հետ կապված խնդիրների պատճառով` այդպես էլ Հայաստան չհասավ:
Թեև վերջին տասը տարում անպտղության մակարդակը երկու անգամ նվազել է, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդունված նորմերի 15% ցուցանիշը դեռ ճգնաժամային է: Մասնագետները պնդում են, եթե միջոցներ չձեռնարկվեն այս բացասական միտումը վերացնելու ուղղությամբ, ապա երկրի ժողովրդագրական իրավիճակը շուտով սպառնալիքի տակ կհայտնվի:
Փետրվարի 15-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Քանաքեռավան գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ազիզ Խ.-ին:
Հայաստանում հայկական ավանդական հարսանիքն արդեն վաղուց հեռացել է իր արմատներից: Այս ավանդական ծիսակարգով էլ գրեթե ոչինչ չի արվում:
«Ժողովրդավարության, Անվտանգության և Զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ Մուշեղ Մկրտչյանը համարում է, որ Ղարաբաղյան հարցում ոչ պատերազմ, ոչ խաղաղության վիճակի և հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության հարցում առավելապես շահագրգռված է Ռուսաստանը:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը և ուղևորներ, Նոր Երզնկա գյուղի բնակիչներ Էդիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Վիգեն Մարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Գյուղում չկա ոչինչ՝ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ ու տրանսպորտ, ճանապարհներն էլ անանցանելի են: Գյուղն ունի 289 բնակիչ, որոնցից շուրջ 50-ը մեկնել են արտագնա աշխատանքի ու արդեն երկար տարիներ է՝ չեն վերադարձել: Համայնքը բնակեցված է հայերով եւ ռուսներով, հիմնական զբաղվածությունը կապված է գյուղատնտեսության ու անասնապահության հետ: Բնակչության մեծ մասը գործազուրկ է, գյուղից պետական աշխատողներ են շուրջ 10 հոգի:
Այսօր՝ փետրվարի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 12.08 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ ոլարի գինը գրեթե չի փոխվել՝ թանկացել է ընդամենը 0.01%-ով կամ 0.03 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն 980 հազար դրամ։
Մեղրեցիները դեռևս 2012 թ-ի դեկտեմբերին ակնկալում էին բուժօգնություն ստանալ նորակառույց և վերազինված հիվանդանացում, բայց աշխատանքները սկսեցին միայն 2013-ի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին:
Ժամը 19:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի բնակիչ 28-ամյա Լևոն Մաթևոսյանը իր կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 33 TT 967 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Փետրվարի 16-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք, ենթամաշկային հեմատոմա, դեմքի և դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Ռոման Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ եղբայրը դանակով հարվածել է իրեն:
13-ամյա Վրեժի երազանքները ծնվում են տատին պատկանող մեկսենյականոցում՝ 18 քառակուսիմետրում։ Նույն տարածքում էլ խախտվում են նրա իրավունքները։ 6 երեխաներից 3-ը հաճախում են Աջափնյակ համայնքի սոցիալական հոգածության կենտրոն, որը նախատեսված է անապահով երեխաների ցերեկային խնամքի համար։
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26188142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Փետրվարի 14-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Զ.-ին: