ԵՄ-ը Վրաստանին առաջարկել է մասնակցել ԿԱՀ-ում իրականացվող ռազմական գործողությանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  ԵՄ-ը Վրաստանին առաջարկել է մասնակցել ԿԱՀ-ում տարվող ռազմական գործողությանը: Վրաստանի կառավարությունն այժմ դիտարկում է այդ առաջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Նա խոստացել է ԶԼՄ-ներին իրազեկել, թե Վրաստանի կառավարությունն ինչպիսի որոշում է ընդունել այդ կապակցությամբ. «Նման խնդրանքով Վրաստանին դիմել է ԵՄ-ը: Մեր զինված ուժերը դրա համար ունեն շատ մեծ փորձ, բարձր պրոֆեսիոնալիզմ ու մարտական պատրաստություն»:

Նշվում է, որ Վրաստանը ԵՄ-ի՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման օպերացիաներին մասնակցելու շրջանակային համաձայնագիրը ստորագրել է նախորդ տարվա նոյեմբերի 29-ին, Վիլնյուսում: Փաստաթուղթը ստորագրել էին Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728