«Ես դրա խոշորագույն մասնագետը չեմ, բայց Մոսկվան գլամուրային ապրանքների ամենամեծ սպառողներից մեկն է, և մեր աչքով տեսնում ենք, որ բրենդները՝ «Վիկտորիա Սիքրետը», «Ագենթ պրովոկատոը», որոնք ամենամեծ մատակարարն են, շարունակում են գործել Ռուսաստանում»,- ասաց Տ.Հարությունյանը:
Փետրվարի 18-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միությունում Բրիտանական խմբի պատվիրակությանը Ջոն Ուիթինգդեյլի (ՄԹ Համայնքների պալատ) գլխավորությամբ:Պատվիրակության կազմում են ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը:
Փետրվարի 18-ին Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր։
«Ես չէի ուզենա նրա ելույթի որևէ առանձին դրվագի վրա կանգ առնել ու գնահատական հնչեցնել: Բայց մենք գտնում ենք, որ համագումարի ընթացքում Ծառուկյանի կողմից հնչեցին բազմաթիվ օբյեկտիվ գնահատականներ Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին»:
Մենք` Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում 2013թ. սկիզբ առած եւ 2014թ. շարունակվող քաղաքական հետապնդումների նոր ալիքի վերաբերյալ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ լրագրողուհին:
Մեղավորը նաեւ մենք բոլորս ենք՝ մեր անգործունությամբ, անտարբերությամբ եւ կամազրկությամբ: Հետեւենք մեծն Նժդեհի պատգամին. «Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»: Փորձո՞ւմ ենք մենք միասնաբար հաղթահարել այս ապատիկ վիճակը եւ բարձրանալ տեղից ու բարձրացնել երկիրը, թե՞ սպասում ենք՝ ինչ-որ մեկը դա անի մեր փոխարեն:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացնում է՝ իրենց պայքարը շարունակվում է: «Անի պլազայում» այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ, որի ընթացքում ընթերցեց ազգային տարեկան ուղերձ, Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը:
Գերագույն ռադայի շենքի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ:
«Ես իհարկե որևէ մեկի վերաբերյալ կանխակալ կարծիք չունեմ, բայց, ամեն դեպքում, նախաքննական մարմինը կարծես դիտավորյալ դրդի, ես այդպես եմ մեկնաբանում: Տեսաերիզը լրատվական միջոցներով ցուցադրել` առանց դրա իրավական դաշտը ճշտելու ու անընդհատ շահարկել մեկի եղբոր մահը: Չեմ հասկանում իմաստն ինչում է, բայց դիտավորություն տեսնում եմ»:
Այն սպառվել է այս տարվա հունվարի 25-ին, սակայն «Նավթոգազը» այժմ վերստին խնդրում է երկարաձգել այն՝ մինչև ապրիլի կեսեր:
«Ես կարծում եմ, որ մեզ ընտրած մեկ միլիոն քաղաքացիները տեղում են, հույսը չեն կտրել և իրենք պատրաստ են պայքարի»,- ազգային ուղերձը ընթերցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շեշտեց, թե պայքարը լինելու է միասնական:
Արարողության սկզբում ԱԻՆ փողային նվագախումբը կատարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարարական ուժերի վարչությունների, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների 9 աշխատակցի:
«Բազմիցս նշել եմ, որ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ամենաարդարացի գնահատականը մեր բնակիչներն են տալիս: Բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են, ու նաև նրանց աշխատանքով է պայմանավորված երևանցիների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն եղեք հետևողական ու աշխատեք այնպես, որ մեր համաքաղաքացիները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից»:
ՄԱԿ-ը ԿԺԴՀ-ին մեղադրել է մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ:
«ԱրմենՏել» ընկերությունում ուսումնասիրում են «Օրանժ Արմենիա» ընկերության՝ բջջային ցանցում անհատական բաժանորդագրության հարցում առաջինը լինելու մասին գովազդային հոլովակը, եւ բացառված չէ, որ ուսումնասիրությունների արդյունքում ընդդեմ «Օրանժ Արմենիա» ընկերության բողոք ներկայացվի՝ անբարեխիղճ գովազդի համար։
Միջադեպը գրանցվել է Գյանջայի (Գանձակ) զորամասում:
Խմբավորումն օտարազգիներին խորհուրդ է տվել լքել երկիրը, «քանի դեռ չափազանց ուշ չէ»:
C-130 Hercules ինքնաթիռն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, այն օգտագործվում է աշխարհի ավելի քան 50 երկրում:
«Օդ ու ջրի նման անհրաժեշտություն կա միացյալ հրապարակի կայացումը և այս չընտրված իշխանությունների հեռացումը մինչև վերածննդյան ապրիլի 9-ը…»
Կլիչկոն ընդգծել է, որ ներկայիս իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է նախագահի վրա, քանի որ միայն նա կարող է լուծել այս հարցը:
Թուրքիան առաջին «թռչող ռադարը» ստացել է այս տարվա հունվարին:
Փետրվարի 18-ին ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Չարենցի փողոցի շենքերից մեկի բակի հենապատը (1,5 ք.մ) և առկա է հենապատի ամբողջական փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:
«Երիտասարդացում հասկացողության տակ մենք պետք է հասկանանք՝ անմիջապես երիտասարդացում, այսինքն՝ իմ տարիքի կամ ավելի մեծ տարիքի անձնավորությունն արտաքնապես և ֆիզիկապես փոխվում է և դառնում է այն, ինչ եղել է երիտասարդ տարիքում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը
Ուկրաինայի Գերագույն ռադայում նույպես անհանգիստ մթնոլորտ է, ուր ընդդիմադիրները շրջափակել են խորհրդարանի ամբիոնն ու պրեզիդիումը:
Փետրվարի 18-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ կոյուղագծերի 3-րդ դիտահորում կասկածվում է դիակի առկայություն. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրաժարական տալու վերջնաժամկետը լրանում է փետրվարի վերջին, ինչի համար էլ օդաչուները շտապել են հեռանալ ռազմաօդային ուժերից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Սվոբոդա» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:
Հովհաննիսյանն այսօր ավանդույթի համաձայն ձեռքով բարևեց բոլոր ներկաներին, խոստովանեց, որ կարոտել է բոլորին, ապա հայտարարեց, թե այլևս թույլ չի տալու «որ իրար կարոտենք»:
Կյանքի 85-րդ տարում վախճանվել է անվանի նկարիչ Ստեփան Մինասյանը: Նկարիչը օրեր առաջ ընկնելու հետևանքով ստացել էր գլխուղեղի վնասվածք, որը հանգեցրել է հեմատոմայի: Ս. Մինասյանը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 15-ին: