Բաժիններ՝

Բաց նամակ ԵՄ-ն և Ռուսաստանի կառավարություններին

Մենք, Երևան քաղաքի  Ամիրյան  փողոցի բնակիչներս, արդեն 10 տարի է, ինչ  ՀՀ պետական պաշտոնյաների  անձնական շահերի հետևանքով զրկված  լինելով մեր   սեփական բնակարաններում բնակվելու մեր Սահմանադրական իրավունքից (հոդված 31), (Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև  2004 թ. հուլիսի 23-ին կնքված  պայմանագիր) դիմել էինք  Ձեզ, խնդրելով ապաստան տրամադրել մեզ:

Ցանկանում ենք մեր  խորին շնորհակալությունը հայտնել գործի էությունը ճիշտ ընկալելու և մեզ ընդառաջելու համար:

Հ.Գ. Իսկ ՀՀ-ում գաղջ մթնոլորտի միակ պատասխանատու ՀՀ պետական պաշտոնյաները շարունակում են աճպարարությամբ արդարացնել իրականում 30 արծաթի համար իրենց կողմից իրականացվող հայրենակիցների սպիտակ ցեղասպանությունը, որը անսահման  հրճվանք է պատճառում թուրքերին:

Հարգանքով փ. Ամիրյան 4-ի  ութ ընտանիքներ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս