Հայկական և իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդիպելու են
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:
Հանդիպմանր մասնակցելու են նաև հայաստանյան մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ։
ՀՌԱՀ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են հանդիպումներ Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարության, հեռուստաընկերությունների տնօրենների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն Սպահան քաղաք:
Այցը միտված է ամրապնդելու երկու երկրների համանման կառույցների միջև հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են կառույցների համագործակցության հետ կապված հարցեր:
Կողմերի միջև քննարկվելու և ստորագրվելու է փոխրնբռնման հուշագիր՝ լրատվամիջոցների փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: