Սնանկ ճանաչել «Նաիրիտը»

Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը: Այս անգամ իրանական ընկերությունն օֆշորային չէ, այն գրանցված է Իրանի Թավրիզ քաղաքի Ազատի փողոցում (համենայն դեպս՝ ըստ datalex.am կայքում առկա տեղեկությունների): Դատարանում իրանական ընկերության շահերը ներկայացնող Վրեժ Խաչիկյանը մեր թղթակցին ասել է, որ «Նաիրիտի» ներկայացուցիչները փաստաթղթեր են պահանջել «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի գործունեության վերաբերյալ, հավաստիանալու համար, որ այն գործող է: Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031