Բաժիններ՝

Բեյրութի հարավում գրանցվել է ուժգին պայթյուն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ցերեկը Բեյրութի հարավային թաղամասերից մեկում գրանցվել է ուժգին պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ: Պայթյունը գրանցվել է «Հզբոլլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող շիական թաղամասում:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթյունը կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը, ով վարել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենան: Պայթյունն իրականացվել է Բեյրութի հարավում գտնվող առևտրային աշխույժ փողոցներից մեկում, ինչի համար էլ զոհերի թիվը կարող է աճել:

Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու «Հզբոլլահի» զինված մարտիկները, որոնք այդ վայրերում իրականացնում են ոստիկանի դեր: Լիբանանի շիաներն արդեն մի քանի ամիս է ինչ հարևան Սիրիայում պատերազմում են ապստամբների դեմ՝ սատարելով նախագահ Բաշար Ասադին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս