ԼՂ-ի հարցում առաջընթաց գրանցելը կախված է հակամարտող կողմերից. Սերգեյ Լավրով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը հուսադրող է, սակայն գլխավորը կախված է հակամարտող կողմերից.

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների նման ձգտում է օգնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ երկխոսության կայացմանը:

Կան համանախագահների որոշակի մշակումներ, որոնք չեն մերժվում կողմերի կողմից, սակայն պահանջում են հավելյալ ջանքեր՝ պայմանավորվածության գալու համար:

Մենք պատրաստ ենք աջակցել, սակայն նրանց փոխարեն մենք չենք կատարի այդ աշխատանքը: Բանակցություններում առաջընթացի գրանցումն առաջին հերթին կախված է հակամարտող կողմերից»:

Տեսանյութեր

Լրահոս