Բաժիններ՝

Ադրբեջանական կողմը հայտնել է շփման գծի մոտ չորս զինծառայողի վիրավորվելու մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում զինծառայողն իրեն ամրակցված զենքից կրակել է իր վրա: Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ գտնվող զորամասերից մեկում:

Այստեղ 19-ամյա զինծառայող Ռոյալ Ռամիզօղլու Հուսեյնովը անվտանգության կանոնների խախտման հետևանքով իր զենքով կրակել է ոտքին, ինչից հետո նրան հոսպիտալացրել են: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Միևնույն ժամանակ Haqqin.az պորտալը հայտնել է, որ Ադրբեջանում ռազմական մեքենա է վթարի ենթարկվել: Վթարը դարձյալ գրանցվել է շփման գծի մոտ: Վթարի հետևանքով վիրավորվել է 3 զինծառայող, որոնց տեղափոխել են հոսպիտալ: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է նաև այս փաստը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունը սրանից առաջ հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս