Այսօր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները նիստ կգումարեն

Այսօր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», նիստ կգումարեն: Ենթադրվում է, որ խմբակցությունները կամփոփեն հունվարի 18-ին տեղի ունեցած կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ կազմակերպված հանրահավաքն ու կորոշեն «գազային» հայտնի պայմանագրերի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը: 168.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ խմբակցություններն աշխատանքային քննարկում կանցկացնեն` ավելացնելով. «Ես չեմ կարծում, որ տեղին է աշխատանքային քննարկումները մամուլում պարբերաբար հրապարակելը: Երբ մենք այս կամ այն հարցի շուրջ կգանք վերջնական որոշման` անելիքների, քայլերի վերաբերյալ, մամուլին, ինչպես միշտ, կտեղեկացնենք: Մենք ունենք պայմանավորվածություն պարբերաբար հանդիպելու` քաղաքական կոնսուլտացիաների, խորհրդակցությունների համար, և վաղն էլ չորս քաղաքական ուժերի հերթական աշխատանքային խորհրդակցությունը տեղի կունենա` միասնական օրակարգը քննարկելու համար»:

Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն այս տարի արդեն երրորդ անգամ են հանդիպում փակ դռների հետևում:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։