Բաժիններ՝

Թուրքիայի Ժանդարմերիայի պատվիրակությունը ժամանել է Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Բաքու: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է գնդապետ Բեքիր Ուզելը:

Նշվում է, որ թուրքական պատվիրակության ադրբեջանական այցը կրում է ճանաչողական բնույթ: Այցը կավարտվի հունվարի 24-ին: Թուրքական պատվիրակությունն այսօր հանդիպելու է Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մամեդովի հետ:

Թուրքական պատվիրակությունն այցելելու է նաև Ադրբեջանի ներքին զորքերի ռազմական դպրոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031