
Վրաստանին վրդովեցրել է Աբխազիայի «սահմանային օլիմպիական» ռեժիմը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է հայտնել սահմանային գոտու ընդլայնման մասին Աբխազիայի կառավարության ընդունած որոշման կապակցությամբ: Խոսքը գնում է սահմանային գոտու ժամանակավոր մեծացման մասին, ինչը կապված է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի հետ:
Վրաստանի ՆԳՆ-ի կարծիքով՝ այդ որոշումն ընդունվել է առանց Թբիլիսիի հետ համաձայնության, ինչը ևս մեկ ոտնձգություն է Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ և հանդիսանում է Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում:
Նշվում է, որ սահմանին հատուկ ռեժիմն ու սահմանային գոտու ընդլայնումը գործելու են մինչև մարտի 21-ը: