
Հանցավորությունն ամենից արագ աճում է Երևանում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետությունում այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում գրանցվել է 9543 հանցագործություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է 948-ով կամ 11%-ով։
Սակայն հանցագործությունների քանակի դինամիկան՝ ըստ մարզերի, խիստ տարբերվում է։ Այսպես, հանցագործություններն ամենից շատ՝ 16.7%-ով աճել են Երևանում։ Հաջորդ տեղում Արմավիրն է՝ հանցագործությունների քանակն աճել է 15.9%-ով։ Արմավիրին հաջորդում է Գեղարքունիքը՝ 12%։
Հանցագործությունների թվի նվազում արձանագրվել է միայն ըերկու մարզերում՝ Տավուշում և Վայոց Ձորում։ Տավուշում հանցագործությունների թիվը նվազել է 13%-ով, իսկ Վայոց Ձորում՝ 30.4%-ով։