
Լևոն Բարսեղյան. «Թե մե ամսում ըստեղ 420 բնակարան սարքին, անունս փոխեմ, կդնեմ Գյուլչիտայ» (տեսանյութ)

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի նախաձեռնությամբ ստուգայց է իրականացվել Գյումրիում գտնվող «Գլենդել հիլզ» շինկազմակերպության շինհրապարակներ: Ըստ tsayg.am-ի՝ փաստվել է այդ տարածքի առկա պատկերն ու արձանագրվել, որ որևէ շինություն չկա կառուցված, այսինքն, անօթևաններին խոստացված 420 բնակարանը դեռևս չի կառուցվում, կառուցելու միտք էլ չկա: