
Վրաերթ Ճամբարակում. բժիշկները պայքարում են 3-ամյա երեխայի կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 29-ամյա Արգամ Քոչարյանը, վարելով Mitsubishi Pajero մակնիշի 03 VV 300 համարանիշի ավտոմեքենան, Ճամբարակ քաղաքում վրաերթի է ենթարկել 3-ամյա Թելման Բաբայանին: Ինչպես Ճամաբարակից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ երեխան, ով բժիշկների գնահատմամբ գտնվում էր ծանր վիճակում, տեղափոխվեց Երևանի Ծերեթելի փողոցում գտնվող Մանկական հիվանդանոց:
Մանրամասները՝ shamshyan.com-ում