
Արամ Մանուկյանի որդուն և բոլոր ակտիվիստներին ազատ են արձակել

«Փակ շուկայի» տարածքից բերման ենթարկվելուց մոտ երեք ժամ անց, 17։30-ի սահմանում, Ոստիկանության Կենտրոն բաժանմունքից ազատ է արձակվել Արեն Մանուկյանը եւ բերման ենթարկված բոլոր ակտիվիստները։ Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը:
Արեն Մանուկյանը, ով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդին է, NEWS.am-ի թղթակցին ասել է, որ բերման ենթարկվելիս ինքը տեղյակ չի եղել, թե ինչու են իրեն տանում բաժին։
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: