Բաժիններ՝

Բանկերը գնել են 78.6, վաճառել՝ 93.3 միլիոն դոլար

Օգոստոսի 26-30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,609,724 ԱՄՆ դոլար 405.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 93,376,238 ԱՄՆ դոլար 406.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,802,943 EUR 540.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 11,128,317 EUR 542.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 787,060,156 ՌԴ ռուբլի 12.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 103,274,383 ՌԴ ռուբլի 12.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս