Միջազգային կազմակերպությունները նվազեցում են շինարարական ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանում
Միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի հաշվին Հայաստանում իրականացվող շինարարության ծավալները 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում նվազել են 25.9 տոկոսով՝ կազմելով 2.6 միլիարդ դրամ։
Այդ թվում՝ Գերմանիայի զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացված շինարարության ծավալները կազմել են 1.1 միլիարդ դրամ (նվազումը՝ 7.1%), Ասիական զարգացման բանկինը՝ 83 միլիոն դրամ (նվազումը՝ 64%), Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկինը՝ 112.6 միլիոն դրամ (նվազումը՝ 73.1%)։ 6%-անոց աճ է արձանագրվել միայն Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին իրականացվող շինարարության գծով՝ հասնելով 1.3 միլիարդ դրամի։ Սակայն բուն շինմոնտաժային աշխատանքների ծավալը նվազել է 45.2%-ով։
Ավելացնենք, որ շինարարության ոլորտի ընդհանուր ծավալը Հայաստանում նախորդ տարվա առաջին 7 ամիսների համեմատ նվազել է 8.1%-ով և կազմել 32.9 միլիարդ դրամ։