
Թեհրան. Սիրիայի վրա ԱՄՆ հարձակման դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել Կովկասը

Իրանի զինված ուժերի շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Սիրիայի վրա ցանկացած ռազմական հարձակում կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա եւ քաոսի սպառնալիք եւ անկայունություն ստեղծել:
Իրանցի գեներալը ընդգծել է, որ ԱՄՆ ռազմական հռետորաբանությունը եւ Սիրիայի դեմ հնարավոր հարձակումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մյուս գերտերությունների, Իսրայելի եւ Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցների համար, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Ըստ նրա` ԱՄՆ ռազմական ներխուժումը Սիրիա Ռուսաստանի համար «կարժենա Կովկասը»: «Տարածաշրջանի երկրները, որոնք կաջակցեն այդ դաժան պատերազմին, լուրջ վնասներ կկրեն»,-ասել է նա: