
ԿԲ-ն հաստատել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման կարգը

Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 30-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ը և ՀՀ կենտրոնական բանկի 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Շիրազ-100», «Էդուարդ Իսաբեկյան-100» և «Ոսկան Երևանցի-400» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:
Խորհրդը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում և «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում, ինչպես նաև հրապարակել 2013 թ. երկրորդ եռամսյակի «Բանբեր»-ը:
Խորհրդի որոշմամբ «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ին «ՄԱՆԻԳՐԱՄ» («MONEYGRAM») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրվել: