Ավտովթար Աշտարակ-Ագարակ ճանապարհին. տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր

Օգոստոսի 31-ին, ժամը 15:21-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 35PO518 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը: Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Խ.-ին (1980 թ.), ով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ԲԿ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Տեսանյութեր

Լրահոս