Ազատամարտիկները նստացույց են անում Կապանում
aravot.am –ի փոխանցմամբ` երեկվանից մայրաքաղաքից ժամանած 3 հոգուց բաղկացած ազատամարտիկների խումբը նստացույց է սկսել Կապան քաղաքում՝ դժգոհություն հայտնելով Հայաստանում ապրող ազատամարտիկների սոցիալական անբավարար պայմաններից:
Ազատամարտիկների տեղեկացմամբ՝ նրանք Կապանում կլինեն դեռեւս 3 օր եւ կշարունակեն իրենց նստացույցերը նաեւ մյուս մարզերում: Երեկվա դրությամբ նրանց պայքարին միանալու պատրաստակամություն էին հայտնել նաեւ տեղացի մոտ 30 ազատամարտիկ, ովքեր մինչեւ ուշ երեկո հավաքվել էին նստացույց անող ազատամարտիկների շուրջը: Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը երեկ երեկոյան aravot.am –ի հետ զրույցում նշել է, որ շրջում են մարզերով, հանդիպում տեղի ազատամարտիկների հետ, քննարկում եւ մշակում պայքարի հետագա ուղին: «Պայքարում ենք ազատամարտիկների՝ զոհված, վիրավոր, հաշմանդամ, ինչպես նաեւ բանակի ծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով: Երեք հոգով ենք եկել, տղաների հետ հանդիպենք այստեղ, մանրամասն քննարկենք, հետագա պայքարը միասին մշակենք, եթե մեր հարցերը չլուծեն: Ոնց տեսնում ենք, 3 ամսից ավելի է մեր կառավարության կողմից կոնկրետ քայլեր չկան, սա է խնդիրն այցելել մարզեր, եղել ենք Վարդենիսում, Լենինականում, Վանաձորում, Կապանում, քննարկում ենք նաեւ Արցախ գնալու հարցը, դեռ վերջնական չենք որոշել: Կապանում ազատամարտիկները շատ են, եկել են այստեղ, զրուցել ենք եւ նրանք համաձայն են մեր պայքարի հետ, որ արյուն թափած ազատամարտիկները պետք է արժանապատիվ ապրեն», -ասել է նա:
Մանրամասները` այստեղ: