
Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է սահմանին տիրող իրավիճակը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Արցախի եւ Ադրբեջանի սահմանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Բակո Սահակյանն Ադրբեջանի կողմից վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերության մեջ հայտնվելը քաղաքական շոուի վերածումը համարել է սադրիչ քայլ, որը խախտում է բարոյականության եւ միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները: Նա ընդգծել է, որ նման քաղաքականությունը մեծ հարված է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ այս համատեքստում կարեւորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը: