Օգնեք փոքրիկ Էդմոնին
Սարգսյանների ընտանիքը նրան երկար է սպասել: Երկու երեխաների կորստից հետո նա միակ հույսն էր, որ պետք է լուսավորեր և երջանկացներ այս ընտանիքը: Եվ 12.12.2012-ին փոքրիկ հրաշքն առաջին ճիչով հասատեց իր ծնունդը: Բժիշկների խորհրդով երխան ծնվեց կեսարյան հատման միջոցով, քանի որ պորտալարրը փաթաթված էր փոքրիկի պարանոցին: Ծննդյան 3-րդ օրը փոքրիկի մոտ առաջացան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առաջնեկի մոտ էին եղել` բարձր բիլիռուբինի քանակությունն արյան մեջ, դեղնածություն: Հայաստանի տարբեր հիվանդանոցներում տարբեր բժիշկների մոտ երկար և տարատեսակ հետազոտությունների արդյունքում ոչինչ չկարողացան պարզել:
Երեխան ավելի էր թուլանում ու չէր աճում,իսկ փորիկն անընդհատ փքված էր: Վերջապես, Մոսկվայի «Երեխաների առողջության գիտական կենտրոն»-ում 2013թ.-ի փետրվար ամսին ախտորոշվել են Գիրշպրունգի հիվանդություն /ծայրահեղ ծանր դեպք/, իսկ հաջորդ առավոտյան նշանակվել է անհապաղ վիրահատություն: Վիրահատությունն ընթացել է նորմալ. վիրահատական միջամտության արդյունքում հեռացվել է հաստ աղիքի չգործող հատվածը և մինչև այժմ ստոման հանված է դուրս: Որոշ ժամանակ, անընդհատ տատանվում էր հեմոգլոբինի քանակը արյան մեջ, ինչի համար փոքրիկը մի քանի անգամ ստացել է սառեցված պլազմա:
Երեխան հիվանդանոցից դուրս է գրվել 08.04.2013թ.-ին «Գիրշպրունգի հիվանդություն» ախտորոշմամբ: Այժմ գտնվում է Հայաստանում` բժիշկների անընդհատ վերահսկողության տակ, ստանում է պրոֆիլակտիկ բուժում, հատուկ կեր, որը ծնողները մեծ դժվարությամբ են ձեռք բերում Մոսկվայից ` Nutrilon Pepti Gastro: էդմոնը 2-րդ վիրահատության կարիքն ունի, որն արժե 6000 ԱՄՆ դոլլար: Գարնանը մեկնելու են Մոսկվա` վիրահատության. ստոման վիրահատական միջնորդությամբ պետք է ներս դրվի: Այժմ ընտանիքն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ… և չի կարողանում վիրահատության համար անհրաժեշտ գումարը գտնել: ԵԿԵՔ, ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ՄԱՆԿԻԿԻՆ` ՈՒՆԵՆԱԼ ԱՌՈՂՋ և ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ…
Փոքրիկ Էդմոնին համար Ամերիաբանկում բացվել են հաշվեհամարներ, որոնց կարող եք կատարել Ձեր փոխանցումները ՝
15700 17253300100 – AMD
15700 17253300101- USD
15700 17253300158- RUR
Ստացող՝ Զինաիդա Մելիքջանյան:
Փոքրիկի մայրիկի նամակը «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական կազմակերպությանը, ինչպես նաև բժշկական հետազոտության արդյունքները կարող եք գտնել այստեղ`