Հայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ին

Հայաստանից և Վրաստանից մասնագետներ կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին, հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։

«Հայաստանից չորս մասնագետ և առաջին անգամ Վրաստանից չորս մասնագետ կմեկնեն Մոսկվա՝ «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» (ՌԷՇ) միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Այցը կիրականացվի «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում։ Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 14-16-ը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այցից առաջ Երևանում Ռուսական տանը տեղի է ունեցել ապագա մասնակիցների հանդիպումը։ Վրաստանից ժամանող մասնագետները հանդիպմանը միացել են առցանց ձևաչափով։

Պատվիրակությունների կազմում ընդգրկված են էներգետիկայի, ինժեներական տեխնոլոգիաների, ֆինանսների և էներգետիկ ընկերությունների կառավարման ոլորտների մասնագետներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031