«Մեկին չթողե՛ք առաջ գա, ջարդե՛ք, շպրտե՛ք». Բնակիչները պաշտպանում են Սամվել Ալեքսանյանին (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 14:00-ից «Փակ շուկայի» մոտ բողոքի ակցիա էին անցկացնում մի խումբ ակտիվիստներ: Վերջիններս նշում էին, որ եկել, որպեսզի թույլ չտան շուկայի ապօրինի շինարարությունը: Միևնույն ժամանակ, շուկայի տարածքում էին նաև մի խումբ անձիք, ովքեր հայտարարում էին, թե կողմ են շինարարությանը:
«Փոխանակ մենք գոհ լինենք, շնորհակալություն հայտնենք՝ եկել ենք, բողոքում ենք: Ես չեմ հասկանում՝ մեր երկրում ի՞նչ է կատարվում»,- բորբոքված ասում էր կանանցից մեկը: Նշենք նաև, որ Նախախորհրդարանի անդամներից մեկը՝ Կարող Եղնուկյանը, նշում էր, որ երբ պաստառներով ակտիվիստները փորձում էին շուկային, որոշ անձիք մոտեցել են նրանց և փորձել պատռել պաստառները, ձեռքներից խլել դրոշները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: