Բրիտանական ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Ղարաբաղում

Բրիտանական ընկերությունների համար հնարավորություններ կան գործելու և ներդրումներ կատարելու Ղարաբաղում. Բաքվում լրագրողների հարցերին պատասխանելիս օրերս հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի, նորարարությունների, գիտության և առևտրի նախարարության առևտրի պետնախարար լորդ Անաս Սարվարը, հաղորդում է APA-Economics-ը։

Պատասխանելով Ղարաբաղում ներդրումային ծրագրերի մասին հարցին՝ նա ասել է, որ ցանկանում է տեսնել բրիտանական բիզնեսի ակտիվության և ներդրումների աճ Ադրբեջանում:

«Ես ցանկանում եմ, որ բրիտանական ընկերությունները գործեն և ներդրումներ կատարեն հենց այստեղ՝ Ադրբեջանում։ Դրան նաև կաջակցի Մեծ Բրիտանիայի արտահանման ֆինանսավորման գործակալությունը (UKEF)»,-նշել է լորդ Անաս Սարվարը:

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ ավելի շատ ադրբեջանական ընկերություններ գործեն և ներդրումներ կատարեն Մեծ Բրիտանիայում։

Կարդացեք նաև

«Լավ գործընկերությունը նշանակում է փոխադարձ օգուտ երկու կողմերի համար», – հավելել է նա:

Լորդ Անաս Սարվարը Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտահանման ֆինանսավորման գործակալությունը (UKEF) պատրաստ է Ադրբեջանում իրականացվող նախագծերի համար ստանձնել շուկայական ռիսկեր՝ առնվազն 5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (6.62 միլիարդ դոլար) չափով, հայտնել է Report-ը։

«Ես ցանկանում եմ աշխատել Ձեզ հետ, որպեսզի հստակեցնենք, թե կոնկրետ որ նախագծերը կարող են իրականացվել, որպեսզի մենք կարողանանք տրամադրել այս ֆինանսավորումը, կյանքի կոչել նախագծերը և համապատասխան ենթակառուցվածքներ կառուցել հենց Ադրբեջանում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան մտադիր է այս հնարավորություններն օգտագործել Ադրբեջանում ավելի շատ նախագծեր աջակցելու համար, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, մաքուր էներգիայի և Միջին միջանցքի զարգացման ոլորտներում։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031