Բաժիններ՝

«Տելևիզիոնշիկների» գործերը վատացե՞լ են

Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի ընկերությունների հասույթը այս տարվա հունվար –հուլիս ամիսներին կազմել է 4 միլիարդ 180 միլիոն դրամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10.8%-ով։ Միայն հուլիս ամսին ոլորտի հասույթը կազմել է 555.3 միլիոն դրամ՝ 15.8%-ով ավելի քիչ քան հունիսին։

Ռադիոյով զբաղվողների հասույթը գրեթե փոփոխություն չի կրել։ Ռադիոծրագրերի կազմմամբև հեռարձակմամբ զբաղվող ընկերությունների հասույթն աճել է 0.1%-ով և կազմել 1 միլիարդ 321 միլիոն դրամ։

Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտին (բջջային օպերատորներ, ինտերնետ պրովայդերներ և այլն), ապա այստեղ դժգոհելու պատճառներ չկան։ Ոլորտի հասույթը 7 ամիսների կտրվածքով աճել է 9.3%-ով և կազմել 97 միլիարդ 290 միլիոն դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031