
Սիրիայի ո՞ր քաղաքներին և օբյեկտներին կարող են հարվածել ամերիկյան ուժերը (քարտեզ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սիրիայի Արաբական Հանրապետության շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ԱՄՆ-ը հայտարարել է Սիրիային հարվածելու հնարավորության մասին: Այդ նպատակով Պենտագոնը Միջերկրական և Կարմիր ծովերում է կենտրոնացրել մի քանի ավիակիր և ականակիր ռազմանավեր, իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ հարվածելու համար սպասում է միայն Սպիտակ տան հրամանին:
Արաբական ալ-Ջազիրա հայտնի հեռուստաընկերության կայքը հրապարակել է քարտեզ, որում նշվում է, թե որտեղ են տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերը և ռազմաբազաները և որ քաղաքներին և օբյեկտներին կարող են նրանք հարվածել:
Ինչպես նշում է ալ-Ջազիրան, ենթադրվում է, որ ամերիկյան ուժերը կիրականացնեն «պատժիչ գործողություն», որն ուղղված կլինի Սիրիայի բանակի կողմից վերահսկվող օբյեկտներին և քիմիական զենքի արտադրության կետերին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների իշխանությունները որպես Սիրիայի վրա հարձակման գլխավոր փաստարկ է բերում Սիրիայի իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ քիմիական զենքի կիրառումը, ինչը սիրիական իշխանությունները հերքում են: Երեկ` օգոստոսի 30-ին, ՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդես եկավ հայտարարությամբ` Սիրիայի նախագահ Բաշար ալ-ասադին անվանելով «հանցագործ» և «մարդասպան»: Ըստ Reuters գործակալության` Քերին նշել է, որ ամերիկյան հետախուզությունը ձեռք է բերել ապացույցներ Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման մասին և ավելացրել, որ «իրենց է միացել նաև Ֆրանսիան»: Ի դեպ, նշենք, որ երկու օր առաջ Սիրիայի վրա հարձակմանը դեմ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը:
Իր հերթին սիրիական խնդրի ռազմական լուծումն աընդունելի է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Քարտեզը կարող եք նայել այստեղ.