Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Ֆրանսիական դիվանագիտության և թալիբների վարչակարգի միջև մեկնարկել են բանակցություններ՝ Ֆրանսիայում անօրինականորեն գտնվող աֆղան միգրանտների հայրենադարձության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Պաշտոնական Փարիզը դիվանագիտական ​​հարաբերություններ չի պահպանում Աֆղանստանի հետ 2021 թվականի օգոստոսին Քաբուլում թալիբների իշխանության վերադարձից ի վեր։ Փարիզի և Քաբուլի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները մնում են սառեցված, սակայն Ֆրանսիան, ինչպես և շուրջ երկու տասնյակ այլ եվրոպական երկրներ, ձգտում է արագացնել առանց իրավական կարգավիճակի աֆղան միգրանտների հայրենադարձությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031