Սպիտակ տունը «գերբանականության» փոխարեն «ԱԲ» եզրույթն օգտագործողին թշնամի է համարում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տունը «թշնամի» է համարում յուրաքանչյուրին, ով «արհեստական բանականություն» եզրույթ շարունակում է օգտագործել իր նախաձեռնությամբ ներմուծված «գերբանականություն» անվանման փոխարեն։
«Սպիտակ տունը թշնամի է համարում յուրաքանչյուրին, ով օգտագործում է «արհեստական բանականություն» եզրույթը նոր և ավելի ճշգրիտ, լայնորեն ընդունված «գերբանականություն» եզրույթի փոխարեն»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Սեպտեմբերի վերջին Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով ԱՄՆ գործադիր իշխանությանը հանձնարարում էր պաշտոնական նամակագրությունում, փաստաթղթերում, կայքերում և այլ նյութերում «Artificial Intelligence» և «AI» արտահայտությունների փոխարեն օգտագործել «Super Intelligence» և «SI» եզրույթները։ Փաստաթղթում նշվում է, որ նոր անվանումը պետք է արտացոլի տեխնոլոգիաների արագ զարգացումն ու դրանց աճող հնարավորությունները։
Միաժամանակ, մասնագիտական ոլորտում «գերբանականություն» եզրույթն արդեն ունի առանձին նշանակություն․ դրանով սովորաբար անվանում են հիպոթետիկ արհեստական բանականություն, որն ինտելեկտուալ կարողություններով գերազանցում է մարդուն։

