Բաժիններ՝

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

45 դատական ​​նիստերից և վկաների ու մեղադրյալների կողմից տրված ավելի քան 100 ցուցմունքներից հետո պաշտպանական և մեղադրող կողմերն անցել են հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատավարության եզրափակիչ ճառերին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱՆովոստի»-ն։

Մարադոնայի առողջական վիճակին հետևած և նրան բուժում տրամադրած բուժաշխատողները դատարանի առջև են կանգնել նրա մահվան հետ կապված գործով։ Մեղադրող կողմը պնդում է, որ նրանց գործողություններն անհամարժեք, անբավարար և անփույթ են եղել։ Մարադոնային չի տրամադրվել անհրաժեշտ խնամք և բուժում, ինչը կարող էր հանգեցնել նրա մահվանը։

Դատարանում ելույթ ունենալիս դատախազ Պատրիսիո Ֆերարին հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ին հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո ֆուտբոլիստը հիվանդանոցից դուրս գրվելիս վերածվել էր «ժամացույցի մեխանիզմով ռումբի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031