
Հերթական սպանությո՞ւնը բանակում. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 22-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մահացու վիրավորված՝ 1994 թ. ծնված Նարեկ Հովսեփյանը, որն 9 ամսվա զինծառայող էր, բնակվում էր Վանաձորի Տարոն 2 թաղամասում:
«Ժամանակի» տեղեկություններով՝ Նարեկի զորակոչվելուց հետո ընտանիքը՝ հայրը, մայրը, եղբայրը մեկնել էին ՌԴ: Դեպքից հետո հարազատները վերադարձել են և այժմ Հայաստանում են:
Երեկ զոհված զինծառայողի հարազատները մեզ հայտնեցին, որ սկզբում իրենց ասել են, թե Նարեկն ինքնասպանվել է, բայց հետո իմացել են, որ հրազենը ծառայակիցներից մեկի կողմից է գործածվել»:
Շարունակությունը՝ «Ժամանակի» այսօրվա համարում: