Բաժիններ՝

27-ամյա երիտասարդը ծանր վիրավորվել է աշխատավայրում. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ, ժամը 14:30-ի սահմաններում, Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրիշս մետալ Կապան» (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփանի» ընկերություն) ՓԲԸ-ում մեքենաների վերանորոգման արտադրամասում ապարաբարձիչ մեքենան հարվածել է տվյալ պահին մեքենայի դիմացով անցնող ընկերության աշխատակից 27-ամյա Սամվել Զաքարյանին:

Վերջինս 14:45 րոպեին զույգ ոտքերի սրունքների հատվածում բազմաբեկոր բաց կոտրվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակցի վիճակն այս պահին գնահատվում է ծանր»:

Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031