Բաժիններ՝

Գծատեր Զախարյաններն ու Բեգլարյանները կամ «Երևանի ՄՈւԱՏ» ՓԲԸ-ն

«Երևանի միկրոավտոբուսային ՈւԱՏ» ՓԲԸ-ն մայրաքաղաքում միկրոավտոբուսներ շահագործող ամենամեծ ընկերությունն է: Ներկայում այս կազմակերպությունն է սպասարկում թիվ 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34, 49 միկրոավտոբուսային երթուղիները: Այս մասին հաղորդում է Hetq.am կայքը:

Մամուլում այս ընկերության անունը պարբերաբար կապվել է 2003-2009 թթ. Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անվան հետ: Նշվել է, որ ընկերության գործունեությունը վերահսկում է Զախարյանների կրտսեր եղբայրը՝ Սայադը, որը 2003-2006-ին պատգամավոր էր ՕԵԿ-ից, ապա, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխանությունից, դարձել էր «Գործարար» խմբի անդամ:

Որ այս ընկերությունը վերահսկում են Զախարյանները, իրականություն է, սակայն ՓԲԸ-ի տնօրենը ներկա պահին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ե. Զախարյանի ավագ եղբայրն է՝ Սեյրանը: Վերջինս այդ պաշտոնում է 2009-ից ի վեր: Մինչ այդ ընկերության տնօրեն է եղել Համլետ Բեգլարյանը: Իսկ սա էլ 2009-2010 թթ. Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ավագ եղբայրն է:

Untitled-1

Hetq.am, Վահե Սարուխանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս