ԱՊՀ երկրների քաղաքացիների համար կարող է պարտադիր դառնալ ՌԴ-ում աշխատանքային վիզա ստանալը. Известия

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Պետդումայում ներկայացված կոմունիստները ցանկանում են բարդացնել ԱՊՀ երկրներից ներգաղթյալների մուտքը Ռուսաստան: Խմբակցությունը պատրաստել է մի օրինագիծ, որը հետխորհրդային երկրների քաղաքացիներին պարտադրում է ստանալ աշխատանքային վիզաներ:

Խոսքը գնում է Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի մասին: Մերձբալթյան երկրների, Վրաստանի ու Թուրքմենստանի քաղաքացիների պարագայում արդեն իսկ գործում է աշխատանքային վիզայի ռեժիմը:

Բացառություն է արվում միայն երկու երկրի քաղաքացիների համար: Խոսքը Բելառուսի ու Ղազախստանի մասին է, որոնք հանդիսանում են Մաքսային միության անդամ: Ներկայումս ԱՊՀ երկրների քաղաքացիների համար պարտադիր չէ Ռուսաստանում աշխատելու համար ժամկետային աշխատանքային վիզայի ստացումը: Դրա համար նրանց անհրաժեշտ է ստանալ միայն աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր:

Նշվում է, որ այս ամենի հետ մեկտեղ Ռուսաստանի հետ ոչ վիզային ռեժիմ հաստատած այլ երկրների քաղաքացիները Ռուսաստանի տարածքում աշխատելու համար պետք է անպայմանորեն ստանան աշխատանքային վիզաներ: Ընդ որում, ԱՊՀ երկրներից սովորաբար Ռուսաստան են գալիս սևագործներ կամ ցածր որակավորում ունեցող անձնակազմ, մինչդեռ արտասահմանից հիմնականում գալիս են որակյալ մասնագետներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031