Խոշոր ավտովթար` Ոստիկանության վարչական շենքի դիմաց. կան վիրավորներ

Այսօր` հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ` դեպի Հերացու թունել տանող ճանապարհին, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 25 ՏՕ 447 համարանիշի և «Ֆոլկցվագեն» մակնիշի 20 OO 417 համարանիշի ավտոմեքենաները:  Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը ճշտում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Տեսանյութեր

Լրահոս