Բաժիններ՝

ԲՀԿ-ական գծատիրոջ կարծիքը՝ ուղեվարձի թանկացման մասին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է:

Ուշագրավ է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր համարում են, որ կատարվածը կամայականություն է:

Ստացվում է, որ կուսակիցների բողոքը նաև Ղարագյոզյանի դեմ է, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը մեր այդ դիտարկմանն անվրդով արձագանքեց, թե ինքը խնդիր չունի. «Ես չեմ կարծում, որ բողոքն իմ դեմ է, մարդիկ բողոքում են, բայց հաշվարկ ուրիշ բան ա ցույց տալիս: Թող ասեն՝ էդ որտեղ ենք գերշահույթ ապահովում, որ մենք տեղը չգիտենք»»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031